Արևմուտքը սադրանքներ է փնտրում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, ձգտում է, որ Կիևը ռազմական գործողություններ իրականացնի Դոնբասում՝ ըստ Inetrfax-ի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ համար ակնհայտ է. կա՛մ Կիևի ռեժիմին դրդել ռազմական գործողությունների Դոնբասում, կա՛մ այլ կերպ ամբողջությամբ վերացնել մինսկյան պայմանավորվածությունները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։
ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ Կիևից դիվանագետների ընտանիքներին տարհանելու որոշումով «Արևմուտքը, իհարկե, հիստերիա է հրահրում»։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքները վկայում են, որ Արևմուտքը «ռազմական կատաղության» մեջ է: «Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և կապահովի իր անվտանգությունը ամենահուսալի ձևով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Իր ելույթում արտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է տարբեր տարածաշրջաններում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, ճգնաժամային իրավիճակների խաղաղ, քաղաքական, դիվանագիտական կարգավորմանը։