Ձմեռային զորակոչը շուտով կավարտվի, և ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանն ընդունել է նշված հանձնաժողովի անդամներին։
Նիստին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետ Գայանե Անդրեասյանը։
Նիստի ընթացքում մարզպետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, վերհանվել են զորակոչային գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները, տրվել են լուծումներ, և համապատասխան մարմինները մարզպետից հանձնարարականներ են ստացել։