Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, համալսարանի գործունեության տարեկան արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանը: Օրակարգային հարցերի շրջանակում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են բուհի շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման հարցերը:
Նիստի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր են ընտրել Նվեր Միքայելյանին:
Երկրի ղեկավարը, որը նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նշել է, որ որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը՝ բուհի գործունեության համար անհրաժեշտ պայմանները վերականգնելով: