ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր խոսեցի պետքարտուղարության հետ և վերահաստատեցի, որ ԱՄՆ-ը պետք է վճռական ու հրապարակայնորեն աջակցի Հայաստանի ժողովրդավարությանն ու մեր երկրների մերձեցմանը: Կոչ եմ արել նրանց օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և հայ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու համար»։