Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հունվարի 25-ին Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «ամերիկյան կողմը տարբեր ուղիներով ներկայացրել է Իրանի հետ ուղիղ բանակցությունների հարցումներ»։
Նա հավելել է, որ մինչ այժմ նման փոխգործակցություն չի եղել՝ գրում է Al-monitor-ը:
Իրանը և համաշխարհային տերությունները Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցություններ են վարում 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու հույսով, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): Միացյալ Նահանգները միայն անուղղակի է ներգրավված համաձայնագրի վերահագործարկման բանակցություններում՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով 2018 թվականին դուրս գալուց հետո:
Ուղիղ բանակցությունների՝ Իրանի պատրաստակամության մասին ավելի վաղ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։ «Եթե բանակցությունների ընթացքում հասնենք մի փուլի, երբ ամուր երաշխիքներով լավ գործարքը կպահանջի որոշակի մակարդակի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, մենք դա չենք անտեսի»,- ասել է դիվանագետը: