Սուպերմարկետ առանց դիմակի մուտք գործելն արգելված է: Այս ցուցանակն էլ հուշում է՝ դիմակ չկրող հաճախորդները չեն սպասարկվում:
Ռոբերտ Ֆռնչյան, ասնաճյուղի տնօրեն - Ովքեր դիմակ չունեն, տրամադրում ենք անվճար դիմակներ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հերթական ստուգայցը հենց այս սուպերմարկետում էր: Բացի դիմակների առկայությունից, տեսուչների ուշադրության կենտրոնում են նաև աշխատակիցների թեստավորման և պատվաստման հավաստագրերը: Դրանք ստուգվում են QR կոդի սկանավորման միջոցով:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - QR կոդով ստուգեցինք փաստաթղթի իսկությունը՝ Armed համակարգի միջոցով, մայր փաստաթուղթն է ցույց տալիս և կեղծում հնարավոր չէ:
Ռոբերտ Ֆռնչյան - Ունենք 30 աշխատակից, 30-ն էլ պատվաստված են: Մինչև վերջերս ունեինք թեստավորվողներ, հիմա բոլորը պատվաստված են:
Տեսչական մարմնի աշխատակիցներն ուսումնասիրում են նաև ախտահանման լուծույթները, դրանց գրանցամատյանները: Արձանագրում՝ այստեղ ևս խախտումներ չկան:
Հայկ Մայիլյան - Դրամարկղերի մոտ, մուտքի մոտ ունեին ախտահանիչներ թե՛ սպիրտային հիմքով, թե՛ ալկոգելեր:
Տարվա սկզբից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում իրականացրել է 285 ստուգայց, կազմել խախտման 14 արձանագրություն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան