Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 78 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: