Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի Ֆեյսբուքի էջից:
Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը
դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:
Պատրիարքի՝ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և նա վերադարձել է իր ծառայությանը: