Հունվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5713 թեստավորում, առողջացել է 155 քաղաքացի, գրանցվել մահվան 4 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353731 դեպք, որոնցից 334549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8032 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է:
Ընդհանուր կատարվել է 2685238 թեստավորում: