ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է՝ կորոնավարակի հաղթահարմանն ուղղված անակնկալ ստուգայցերը շարունակվում են:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի, ժամանցի վայրեր, մշակութային կառույցներ այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ թեստավորման բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները։ Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։