Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանական ոլորտում իր աղբյուրները:
Նշվում է, որ Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն վերլուծում է այդ հրթիռների բնութագրերը:
ԿԺԴՀ-ն տարվա սկզբից արդեն չորս հրթիռ է արձակել: Հունվարի 17-ին արևելյան ուղղությամբ արձակվել էին փոքր հեռահարության երկու պինդ վառելիքով բալիստիկ հրթիռ: Ավելի վաղ Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեն հայտնել էր, որ հունվարի 11-ին ևս ԿԺԴՀ-ից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել են բալիստիկ հրթիռներ: