Ղազախստանի հատուկ ծառայությունները որոշում են ընդունել Ալմաթիի և Ժամբիլի մարզերում, ինչպես նաև Ալմաթի քաղաքում հունվարի 26-ից չեղյալ հայտարարել հակաահաբեկչական գործողության ռեժիմը: Այդ մասին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից:
Այս որոշման արդյունքում հակաահաբեկչական գործողությունը կչեղարկվի Ղազախստանի բոլոր շրջաններում։ Այդպիսով, ահաբեկչական վտանգի կրիտիկական «կարմիր» մակարդակը կփոխարինվի «նարնջագույն» մակարդակով:
Գերատեսչությունում նշել են, որ գործող սահմանափակումների պայմաններում կշարունակվի զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների բացահայտման օպերատիվ միջոցառումների անցկացումը: Զենք և պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով իրավապահ մարմիններին թույլատրվում է վերահսկողություն իրականացնել տրանսպորտային միջոցների տեղաշարժի նկատմամբ և կատարել դրանց զննություն: