2022 թ. հունվարի 17-ից մինչև հունվարի 22-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել և վնասազերծել է 8 տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել 45 խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34630 քառակուսի մետր տարածք, տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867431 և ոչնչացվել 863998 տարբեր տեսակի արկ ու զինամթերք: