Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 68, դեմ՝ 0։
Ըստ օրենքի՝ Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է քվեարկությունից անմիջապես հետո։
«Ստանձնելով ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ․ հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱԺ-ում իր երդման արարողությունից հետո, նախորդ պաշտպանի պաշտոնավարման ավարտի հաջորդ օրը։