Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով առաջին դատական նիստը:
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը բարձրացրել է դատարանների նախագահների կողմից գործերը ձեռքով մակագրելու հարցը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ գրավոր դիմել են դատարանի նախագահին՝ պարզելու, թե արդյոք Վարդազարյանի վերաբերյալ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվել է այբբենակա՞ն կարգով, սակայն պատասխան առայժմ չի ստացվել: Դատական նիստը հետաձգվել է 2 ամսով:
Պահանջվող տեղեկություններ ստանալուց հետո պաշտպանական կողմը կորոշի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնե՞լ, թե՞ ոչ:
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու ստորագրությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան