Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին:
«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը խնդրել է անդրադառնալ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության գոտի ստեղծելու կարևորությանը:
Գրիգորյանը հստակ գնահատական է պահանջել այն պնդումների վերաբերյալ, թե կան ճանապարհներ Հայաստանում, որ պատկանում են Ադրբեջանին, այն դեպքում, երբ դեռ չի իրականացվել սահամանազատում ու սահմանագծում:
«Անվտանգային գոտին չպետք է ֆետիշացնել։ Անվտանգությունը չպետք է կտրել, առանձնացնել մարդկանցից։ Խոսքը մարդկանց անվտանգության մասին է։ «Անվտանգության գոտի» հասկացության ներքո մենք հասկանում ենք, թե ինչպիսի միջավայր ենք ապահովում այդ սահմանագոտուն մոտ ապրող մարդկանց բնականոն կյանքն ապահովելու առումով: Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դրանց հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։