Հանգստյան օրերին՝ հունվարի 22-ին և 23-ին, ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի 69 օբյեկտում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է Կոտայքի մարզի միայն 1 կազմակերպությունում, կազմվել է արձանագրություն:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: