ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լիրաժեք չի կատարել նախագահի իր պարտականությունները:
«Նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական, նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք լուրջ հարված են ՀՀ-ին, և նա խուսափում է այդ ամենից։ Նրա հրաժարականով հնարավորություն է ստեղծվում, որ նախագահական նոր ընտրություններ լինեն: Մեր ընդդիմադիր դաշինքն այդ ընտրությունում իր խոսքը կասի։ Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահ պետք է ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում»,- ասաց Օհանյանը։
Օհանյանի համոզմամբ՝ Արմեն Սարգսյանը կարող էր «զսպող» մեխանիզմներ գործադրել որոշ իրավիճակներում։
«ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության «գլուխը», նա ուներ արարողակարգային և ուղղակի պարտականություններ՝ Սահմանադրությունը պահելու հարցում»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: