ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում նաև հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ, մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
ԱՆ 02-Ն հրամանով սահմանված նորմերի խախտում արձանագրվել է մարզասրահներից մեկում։ Հարուցվել է վարչական վարույթ։
Հիշեցում․ գործընթացը վերահսկում են Տեսչական մարմինները և Ոստիկանությունը: