Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-24-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։
28 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 76-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։