ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ կարևորելով արցախցիների կայուն զբաղվածության ապահովումն ու Արցախում առկա թափուր հաստիքների վերաբերյալ իրազեկումը՝ տեղեկացնում են, որ այս պահին Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր։
Աշխատանք առաջարկող կազմակերպությունների, թափուր հաստիքների, աշխատավարձի չափի և այլնի մասին կարող եք տեղեկանալ
այստեղ՝ այցելելով Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքէջ կամ ներբեռնել ցանկը՝ կից հղմամբ։