Հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4612 թեստավորում, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352399 դեպք, որոնցից 334394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8028 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է:
Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում: