ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարական տալու մասին հայտարարությանը:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյոք իր համար անակնկա՞լ է եղել նախագահի հրաժարականը, պատգամավորն ասաց՝ չի մտածել այդ մասին:
«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց Սուքիասյանը:
Կարո՞ղ էին նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրվել: Ի պատասխան՝ Սուքիասյանը բացառեց ճնշումների հավանականությունը:
«Ես կարող եմ իմ կողմից ասել՝ բացառում եմ ճնշումները: Պետք է հասկանանք՝ ինքը Հայաստանի Հանրապետության հետ ինչ աստիճանի կապ է ունեցել»,- հավելեց պատգամավորը: