ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում 1000-ից մինչև 5000 ամերիկացի զինվորականներ, ինչպես նաև նավեր և ինքնաթիռներ տեղակայելու հարցը՝ հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։ Վաշինգտոնը քննարկում է տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ Ուկրաինա ռուսական հնարավոր «ներխուժման» մտավախությունների ֆոնին, գրում է թերթը։
Հրապարակումը պարզաբանում է, որ դիտարկված տարբերակներից և ոչ մեկը չի նախատեսում ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայում հենց Ուկրաինայի տարածքում։
Ըստ NYT-ի՝ այս քայլը «շրջադարձային» կլինի ամերիկյան նախագահի վարչակազմի համար, որը մինչ այժմ զսպվածություն էր դրսևորում Ուկրաինայի նկատմամբ՝ վախենալով սադրել Ռուսաստանին: Բայց քանի որ ռուս և ամերիկացի պաշտոնյաների միջև բանակցությունները ձախողվեցին, վարչակազմը որոշեց հրաժարվել այդ ռազմավարությունից: