ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն այսօր այցելել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Նրանք տեղում ծանոթացել են պատվաստումային գործընթացին, ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ քննարկել մարզում COVID19-ով հիվանդացության իրավիճակն ու առողջապահության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ։
Սերգեյ Մովսիսյանն ու Հարություն Գուլյանը ստացել են իրենց հերթական պատվաստումը։
«Մեզ հետ զրույցում բուժաշխատողները նշեցին, որ Աշտարակի ԲԿ-ում օրական պատվաստվում է 60-65 քաղաքացի, այդ թվում՝ թե՛ մարզի, թե՛ Երևանի բնակիչներ։
Հավելենք, որ ԲԿ-ում պատվաստանյութերի պակաս չկա, քաղաքացիները կարող են իրենց նախընտրած պատվաստանյութը ստանալ: Մարզում պատվաստումային գործընթացն իրականացվում է նաև շրջիկ կայանների միջոցով»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ: