ՀՀ զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու։ Խնդիր է դրվելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ։