Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետների աջակցությամբ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը և Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։
Լուսավորումը տեղի է ունեցել հունվարի 20-ին։