Հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։
Ըստ այդմ, Հայաստանի նախորդ տարվա ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Կառույցին հաջորդում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը:
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում: