Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու՝ Հայաստանով անցնող մասը հնարավոր կլինի վերականգնել մոտ երեք տարում: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտնել է հարցով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:
Նա այժմ վարչապետի խորհրդականն է, նախկինում Հայաստանի դեսպանն էր Իրանում:
Ըստ Թումանյանի՝ Երասխի մասը հնարավոր է կարգի բերել Հարավկովկասյան երկաթուղու միջոցներով, եթե նման պայմանավորվածության հասնեն, իսկ Սյունիքի՝ 2000-ականներին հանված ռելսերը վերականգնելու համար մտածում են նաև արտաքին միջոցներ ներգրավելու մասին: