ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից;
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,-նշված է հրամանագրի մեջ: