Մասշտաբային շինարարություն է նաև Արարատի մարզում, այստեղ սակայն ջրամբար է կառուցվում:
Վեդիի ջրամբարը կուտակած 29 միլիոն խմ ջրով պետք է ոռոգի ավելի քան 3200 հա, նվազեցնի Սևանից ջրառը, իսկ լճի այդ խնայված ջուրը կհասնի 2800 հա այլ տարածքների:
Հայաստանի համար ջրամբարները խիստ կարևոր են: Մեր տարածքով ջրեր շատ են հոսում, բայց երկրում չնչին մասն է մնում:
Վերջին ուսումնասիրություններով, օրինակ, ջրային ռեսուրսների պակաս ունեցող երկրների ցանկում ենք:
Հայաստանին ոչ միայն մեծ, այլ փոքր՝ տեղային ամբարներ են հարկավոր սակավաջուր հողերի համար ջուրը կուտակելու նպատակով: Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը 15 մեծ ու փոքր ջրամբար կառուցել:
Խոշորներից են Վեդին ու Կապսը. մեկի դեռ նախագծման փուլն է ավարտվել, մյուսի կառուցմանը հետևում է Ռոզա Խաչատրյանը: