Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է jnews.ge կայքում:
Վերջին 24 ժամում անցկացվել է 63875 հետազոտություն, այստեղից 38686-ը՝ հակագենի արագ թեստով և 25189-ը՝ ՊՇՌ:
Դրականության ցուցանիշը օրական 17,28% է, վերջին 14 օրը՝ 11,98%, վերջին 7 օրը՝ 14,32%:
Մինչ օրս Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսային հիվանդության 1.041.749 դեպք:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 5199 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը 956627 է: Մեկ օրում մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14673 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2.651.265 պատվաստում, օրական՝ 7193:
Կարանտինի ռեժիմում է 39 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4462-ը: