Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հունվարի 26-ին ստորագրահավաք կանցկացնի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հանրաքվեի անցկացման նպատակով: Այս մասին նշված է խորհրդի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է 2022 թ. հանրաքվե անցկացնել իր պաշտոնաթողության վերաբերյալ, եթե այդ գաղափարի կողմնակիցները կարողանան բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքել: Հանրաքվեի անցկացման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է հավաքել յուրաքանչյուր տարածաշրջանի ընտրողների առնվազն 20%-ի ստորագրությունները: Հակառակ դեպքում գործընթացը կդադարեցվի:
Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025 թ.: Նա նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թ. հունվարի 10-ին, իսկ հունվարի 21-ից նրա դեմ սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ: Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար: Արևմտյան մի շարք երկրներ ճանաչել են նրան՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի: