«Մոլդովագազ» ընկերությունը Էներգետիկ հարցերի կարգավորման ազգային գործակալությունից թույլտվություն է խնդրել 45%-ով բարձրացնելու «Գազպրոմից» ձեռք բերվող գազի ներքին սակագները: Այս մասին հայտնել են գազաբաշխիչ ընկերության մամուլի ծառայությունից։
Գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ սակագների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է գազի ձեռքբերման գների բարձրացմամբ: Նախատեսվում է 2022 թ. համար գազի գինը 1000 խորանարդ մետրի համար 511 դոլարից հասցնել 743 դոլար:
Մոլդովայում հունվարի 21-ից 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել: Ավելի վաղ «Մոլդովագազ» ընկերությունը ռուսական «Գազպրոմից» ծանուցագիր էր ստացել երկիր բնական գազի մատակարարումները դադարեցնելու մասին: Երկրի վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ նման պայմաններում իրական վտանգ կա Մոլդովայի էներգետիկ անվտանգության համար: