Դավիթ Բեգյան (Star Wars խաղի հեղինակ) - Խաղը երեք աշխարհից է, ամենադժվարը երրորդ աշխարհն է:
Այս խաղի հեղինակը 15-ամյա Դավիթն է:
Պատմում է՝ խաղը ստեղծելու միտքը դեռ 2019-ից ունի՝ իր սիրելի ֆիլմից է, ֆիլմի մոտիվներով: 4-5 ամիս տարբեր ծրագրեր է օգտագործել: Ամենադժվարը կերպարներին ստեղծելն է եղել. մուլտհերոսների պատրաստի նկարներից է օգտվել, իսկ հետո դրանց վրա երկար աշխատել է դիզայնի և անիմացիոն ծրագրերով, որ պիքսելային շարժումներ ունենան: Այս ամենը սովորել է «Արմաթ» լաբորատորիայում: Հետո արդեն ընկերները սկսեցին խաղալ Դավիթի ստեղծած խաղերը:
Դավիթը Star Wars-ի սցենարով խաղ է ստեղծել Scratch ծրագրով, որը ներկայացրել էր Digicode2021 մրցույթին:
Հիմա սովորում է նոր ծրագիր՝ Unity-ն, որով պատրաստում է խաղեր 3D ձևաչափով: Նոր ծրագրեր նվաճելու մտքեր էլ ունի:
Դավիթ Բեգյան - Ուզում եմ ավելի շատ հայրենասիրական խաղեր ստեղծեմ Սասունցի Դավթի մասին, որ ավելի շատ ուսուցողական լինի:
Խաղի առաջին դատավորներն էլ ընկերներն են. պատրաստ լինելուն պես փորձարկում են, որ տեսնի՝ ընկերները որտեղ են դժվարանում ու ինչ փոփոխի:
Հիմա նաև ավիամոդելավորման դասերի է հաճախում, որ անօդաչուների մրցույթների մասնակցի, մյուս խաղերն իր սեփական փորձով ստեղծի: