Անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության նշանավոր մարզիչներից մեկը՝ Անդրանիկ Ադամյանը, այսօր դարձավ 70 տարեկան:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել էր Գյումրի:
ՀՖՖ նախագահը ՀՖՖ ոսկե մեդալ և անվանական մարզաշապիկ է նվիրել Անդրանիկ Ադամյանին: