Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ժնևում ռուս-ամերիկյան բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև հրատապ միջազգային խնդիրների շուրջ։ Ընդգծվել է ռուս-շվեյցարական հարաբերությունների բարեկամական բնույթը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ժնևում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են Արևելյան Եվրոպայում անվտանգության և կայունության հետ կապված իրավիճակը, Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները: