Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5812 թեստավորում, առողջացել է 127 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350897 դեպք, որոնցից 334109-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2669792 թեստավորում: