Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունն (ՔԴՄ) առցանց համագումարի ընթացքում ձայների 95%-ով նոր նախագահ է ընտրել Ֆրիդրիխ Մերցին, փոխանցում է РИА Новости-ն:
Սա Մերցի երրորդ փորձն էր՝ գլխավորելու կուսակցությունը նախկին կանցլեր Անգելա Մերկելից հետո, որը 18 տարի ՔԴՄ-ի նախագահը լինելուց հետո՝ 2018 թ., թողեց այդ պաշտոնը:
ՔԴՄ նախագահի պաշտոնում Մերցն ընտրվել էր դեռ 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ կուսակցության անդամների ձայների 62,1 %-ով, այժմ այն պաշտոնապես հաստատվել է:
Մերցը կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել է Արմին Լաշետին, որի ղեկավարությամբ գերմանացի պահպանողականները վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ պարտություն են կրել 2021 թ. Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում: