Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ի որոշմամբ՝ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝
1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022 թ. հունվարի 14-ը»,- ասված է Երևանի քաղաքապետի որոշման մեջ: