ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (անգլերեն՝ Information Systems Management Board):
Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:
Կենտրոնական բանկի նախագահը պետք է առաջադրի կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:
հավելված