Հունվարի 21-ին՝ ժամը 15։36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Opel Astra G (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1992 թ․) և Jeep (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ք. Բ.-ն (ծնված 1995 թ․) և Jeep մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Շ․-ն (ծնված 1975 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա: