Հունվարի 18-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Առափի գյուղում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 ք.մ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: