Dubai Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հանդես են եկել համատեղ մշակութային ծրագրով:
Համատեղ համերգային ծրագրում Հայաստանից ելույթ է ունեցել կոմպոզիտոր Միհրան Գուրունիանը՝ Գուրումիրան, «Շուշիկի Բենդ»-ի վոկալիստների հետ, իսկ Սաուդիան Արաբիայից հանդես է եկել Saudi Folk Group-ը:
Հայաստանի տաղավարի առաջարկով Սաուդյան Արաբիայի տաղավարում անցկացված համատեղ համերգը մեծ ուշադրության է արժանացել Dubai Expo 2020 ցուցահանդեսի այցելուների կողմից:
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային օրը նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին: