ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով 2021 թվականին ստացվել է 1614 հեռախոսազանգ:
Ստացված զանգերի հիմնական ուղղություններն են՝ հարկային արտոնություն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին, դրամաշնորհներ, ծրագրեր, փոստ, լիցենզավորում և թույլտվություններ, ոլորտային այլ զանգեր:
Համապատասխան ընթացակարգով բոլոր զանգերին տրվել են սպառիչ պատասխաններ: