Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է՝ տեղեկանալու Լապիդի առողջական վիճակի մասին, որը վարակվել էր կորոնավիրուսով, հայտնում է СИНЬХУА Новости-ն:
Լապիդի գրասենյակը հեռախոսազրույցի բովանդակության մանրամասներ չի հայտնել: Ըստ եբրայերեն Ynet լրատվական կայքի, երկու նախարարները խոսել են նաև իրենց երկրների միջև կապերի մասին։
Դիտորդների կարծիքով, այդ զանգը երկու երկրի հարաբերությունների ջերմացման վերջին նշանն է, որոնք լարվել էին 2010 թվականին թուրքական Mavi Marmara նավի վրա Իսրայելի հարձակումից հետո:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից երկու օր հետո: Նա հայտնեց Թուրքիա Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հավանական այցի մասին: