Հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 628 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 3065 թեստավորում, առողջացել է 125 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:
Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում: