Ձյան տեղումներից հետո Հանրապետության քաղաքային բնակավայրերում ճանապարհները դժվարանցանելի են դարձել ոչ միայն վարորդների, այլև քաղաքացիների համար՝ տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Հաշվի առնելով, որ առավոտյան ժամերին ճանապարհներին դեռևս առկա է մերկասառույց, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ծառայությունների ղեկավարների հրահանգով, փրկարարական և ոստիկանական վերակարգերն առավոտյան ժամը 8-ից անցել են ուժեղացված ծառայության։
ԱԻ պետական ծառայության փրկարարներն ապահովել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը՝ ուսումնական հաստատությունների մերձակա խաչմերուկներում և մոտակայքում, իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ապահովել են ավտոմեքենաների անխափան տեղաշարժը։
Արվել է առավելագույնը՝ բացառելու երեխաների կյանքին ու առողջությանը վտանգող ցանկացած իրավիճակ և նվազագույնի հասցնելու ճանապարհատրանսպորտային պատահարները: