Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը ուրբաթ հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը նշել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ իր հեռախոսազրույցի մասին: «Մենք վերահաստատեցինք Ավստրալիայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրա տարածքային ամբողջականությանը»,- ասել է Փեյնը՝ ընդգծելով, որ Կանբերան բացառել է ուղղակի ռազմական աջակցությունը Կիևին:
Մինչդեռ Կանադան 200 զինվոր է ուղարկել Ուկրաինա՝ տեղական անվտանգության աշխատակիցներին վերապատրաստելու համար:
Բրիտանիան էլ Ուկրաինա է ուղարկել բանակի հատուկ գործողությունների բրիգադի 30 մարտիկ և մի քանի հազար թեթև հակատանկային հրթիռ։
Ի դեպ, Ուկրաինայում արդեն բողոքել են, որ Բրիտանիայից ստացված զենքի օգտագործման ժամկետն այս տարի ավարտվում է: