Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդում ամփոփվել է 2021-ի ընթացքում կատարված աշխատանքը: Խորհրդի քննարկմանն է ներկայացվել՝
1․ ԱԱՏՄ 2021 թվականի տարեկան հաշվետվությունը.
2․ Որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունները.
3․ ԱԱՏՄ 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է 2021-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ չնայած նախորդ տարվա գերծանրաբեռնվածությանը, ԱԱՏՄ-ն հաջողությամբ կատարել է թե՛ հաստատված տարեկան ստուգումների և գործունեության հաստատված միջոցառումները, և թե՛ ահռելի մեծ քանակի չպլանավորված միջոցառումները։
ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանի խոսքով՝ Տեսչական մարմնի չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը։ Թ․ Հակոբյանը ներկայացրել է Որակի ապահովման վարչության հաշվետվությունները և Տեսչական մարմնի 2021 թ. 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։
Որոշվել է նախագծի խմբագրված տարբերակը (հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները) երկօրյա ժամկետում ներկայացնել Խորհրդին՝ էլեկտրոնային քվեարկության։